Մեր մասին
Սիրելի՛ բարեկամներ, պատերազմից հետո մեր երկրում ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումները երկարաժամկետ, տքնաջան աշխատանք են պահանջում: Մեր երկրի վերականգնման և առաջընթացի մասին մտորումներն էլ համախմբեցին այն մարդկանց, ում շնորհիվ հիմնադրվեց Վերականգնման, առաջընթացի և լուսավորության «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է պատերազմի հետևանքով տուժածների և նրանց ընտանիքների սոցիալական վերակագնումն ու աջակցումը, ծնողազուրկ երեխաներին տարատեսակ աջակցությունների տրամադրումը, արտակարգ իրավիճակների հետևանքով տուժածներին խորհրդատվական և նյութական աջակցության տրամադրումը, հոգևոր, ֆիզիկական, մշակութային ծրագրերին աջակցումը և այլն:
Պատերազմի օրերին մեզանից յուրաքանչյուրը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի պաշտպանության գործում՝ սկսած կամավորական ջոկատներով պատերազմին մասնակցելուց, վերջացրած տարատեսակ բարեգործական, սոցիալական աջակցություններ տրամադրելը ռազմի դաշտում գտնվողներին ու նրանց ընտանիքներին, բռնի ուժով տարհանվածներին: Այդ օրերի տարերային գործողությունները համակարգելու և աջակցությունները նպատակային կազմակերպելու նպատակով էլ սրտացավ մարդիկ՝ պատերազմի կամավորականներ, հոգևորականներ, գիտնականներ նախաձեռնել են այս հիմնադրամի ստեղծումը, որի գործունեությունն ուղղված է լինելու ի բարօրություն մեր երկրի, նրա վերակնգնմանը, առաջընթացին ու լուսավորությանը: Հարգանքով՝ «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամ